Նորություններ

-
Հայտնի են Հենրիխ Մխիթարյանի բժշկական հետազոտության արդյունքները
02.09.201621:33
Հայտնի են Հենրիխ Մխիթարյանի բժշկական հետազոտության արդյունքները

Ինչպես հայտնի է, օգոստոսի 31-ին կայացած Չեխիա-Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ, որի հետևանքով չկարողացավ շարունակել հանդիպումը։ Այսօր Հենրիխ Մխիթարյանը բժշկական հետազոտություն անցավ Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։ Ցավոք, արդյունքները հուսադրող չեն։ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ։ Այսպիսի վնասվածքների ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից մինչև 10 օր, ինչը նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումը։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 14 32
3. Արարատ 14 27
4. Ալաշկերտ 12 18
5. Նոա 13 18
6. ՈՒրարտու 13 15
7. Նորավանք 14 9
8. Վան 13 8
9. ԲԿՄԱ 14 6