Նորություններ

-
Ղազախստան-Հայաստան հանդիպումը կսպասարկեն մոլդովացիները
06.10.201712:21
Ղազախստան-Հայաստան հանդիպումը կսպասարկեն մոլդովացիները

Հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Ղազախստան-Հայաստան ընտրական հանդիպումը: Խաղը կսպասարկի Մոլդովայի մրցավարական անձնակազմը՝ Ալեքսանդրու Տյանի գլխավորությամբ: Օգնականներն են Անդրեյ Բոդյանը և Վիկտոր Մարդարին: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Վյաչեսլավ Բանարին: Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Պաոլո Ռոնդելին (Սան Մարինո), մրցավարների տեսուչը՝ Ռուսմիր Մրկովիչը (Բոսնիա և Հերցեգովինա): 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 10 18
2. Արարատ-Արմենիա 7 14
3. Արարատ 8 14
4. ՈՒրարտու 8 14
5. Լոռի ՖԱ 8 13
6. Նոա 9 12
7. Վան 9 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2