Նորություններ

-
Հենրիխ Մխիթարյանը 92-րդն է The Guardian-ի վարկածով
19.12.201716:24
Հենրիխ Մխիթարյանը 92-րդն է The Guardian-ի վարկածով

The Guardian պարբերականը վեցերորդ անգամ անցկացրել է մրցույթ, 2017 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստներին ընտրելու նպատակով:

Դեկտեմբերի 19-ին պարբերականը հրապարակել է 71-ից 100-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստների ազգանունները: 92-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ 2016 թվականին անցկացված նույն մրցույթում Հենրիխը 57-րդ տեղում էր:

Քվեարկությանը մասնակցել են նախկին և գործող ֆուտբոլիստներ, մարզիչներ, հեռարձակողներ, լրագրողներ և խմբագիրներ 63 երկրներից:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 1 3
2. Սևան 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Ալաշկերտ 0 0
8. Արարատ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. ԲԿՄԱ 1 0