Նորություններ

-
Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական անձնակազմը
11.10.201812:42
Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական անձնակազմը

Հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը: Խաղը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական անձնակազմը՝ Ֆեդայի Սանի գլխավորությամբ: Օգնականներն են Սլադան Յոսիպովիչը և Մարկո Ցուրխերը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Բեկի Զոգայը: Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ալեն Բիերին և Լուկաս Ֆանդրիխը:

Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Ռոբերտ Կիշպալը Հունգարիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Նիկոլաե Գրիգորեսկուն Ռումինիայից:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 15 32
3. Արարատ 15 30
4. Նոա 15 22
5. Ալաշկերտ 13 21
6. ՈՒրարտու 14 16
7. Վան 15 11
8. Նորավանք 15 9
9. ԲԿՄԱ 15 6