Նորություններ

-
Արմեն Գյուլբուդաղյանցը կհանդիպի լրագրողների հետ
23.11.201814:41
Արմեն Գյուլբուդաղյանցը կհանդիպի լրագրողների հետ

Հաշվի առնելով, որ Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի դեմ խաղերին ներկա չէին լրագրողներ Հայաստանից, ինչի պատճառով նրանք հնարավորություն չունեցան իրենց հարցերն ուղղել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, ՀՖՖ Հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը նախաձեռնել է Արմեն Գյուլբուդաղյանցի հանդիպումը լրագրողների հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում: Հանդիպման հիմնական թեման է Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները Ազգերի Լիգայի մրցաշարում:  

Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ներկայանան հանդիպմանն իրենց լրատվամիջոցի կողմից տրամադրված լրագրողական բեյջերով՝ հանդիպումից առնվազն 5 րոպե առաջ: Առանց բեյջ կամ ժամը 13:00-ից հետո ներկայացած լրագրողներին հնարավորություն չի ընձեռվելու մասնակցել հանդիպմանը:    

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 30 71
2. Արարատ-Արմենիա 30 68
3. Արարատ 29 46
4. Ալաշկերտ 28 45
5. Նոա 30 38
6. ՈՒրարտու 28 35
7. Նորավանք 29 24
8. Վան 29 19
9. ԲԿՄԱ 29 15