Նորություններ

-
Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը
12.12.201915:07
Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը

Դեկտեմբերի 12-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում էր 3 հարց՝  

1. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության որոշ Անդամների անդամության կասեցում:

2. ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի թեկնածության ներկայացում Ժողովի հաստատմանը:

3. 2019 թ. դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ արտահերթ ժողովի օրակարգի հաստատում:

 

Գործադիր կոմիտեն քննարկեց ՀՖՖ ՀԿ 5 անդամների՝ «Դովեղ ՖԱ» ՀԿ, «Էրեբունի-Դիլիջան մարզական ակումբ» ՀԿ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-Ակադեմիա» ՓԲԸ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ», «Արնար» հիմնադրամ (ՀՄԴ) անդամության կասեցման հարցը: Քննարկումներից հետո յուրաքանչյուր անդամի անդամության կասեցման վերաբերյալ կայացավ առանձին քվեարկություն, որի արդյունքում ՀՖՖ Գործկոմը ընդունեց որոշում կասեցնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ» և «Արնար» հիմնադրամի (ՀՄԴ)  անդամությունը ՀՖՖ-ին՝ հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 17-րդ կետի առաջին ենթակետի դրույթները: 

ՀՖՖ Գործկոմը միաձայն կողմ քվեարկեց Արմեն Դավթյանի թեկնածությունը՝ որպես ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի, Ժողովի հաստատմանը ներկայացնելուն:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն նաև միաձայն քվեարկեց դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ ժողովի օրակարգի հաստատման օգտին:

 

ՀՖՖ Նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության թեկնածուների և Ժողովի պատվիրակների ու ներկայացուցիչների ցանկը կներկայացնենք քիչ անց: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Վան 3 9
2. Նոա 4 7
3. ՈՒրարտու 4 7
4. Լոռի ՖԱ 4 6
5. Փյունիկ 5 4
6. Գանձասար-Կապան 4 4
7. Ալաշկերտ 3 4
8. Արարատ 2 3
9. Արարատ-Արմենիա 3 2
10. Շիրակ 2 1