Նորություններ

-
ՀՖՖ վեճերի լուծման պալատը կքննի «Մասիս» և «Երևան» ակումբների կողմից աշխատավարձերը չվճարելու հարցը
26.12.201914:12
ՀՖՖ վեճերի լուծման պալատը կքննի «Մասիս» և «Երևան» ակումբների կողմից աշխատավարձերը չվճարելու հարցը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ստացել «Մասիս» ՖԱ ֆուտբոլիստ Աշոտ Խաչատրյանից և «Երևան» ՖԱ ֆուտբոլիստներ Արամ Հովսեփյանից, Էդգար Մկրտչյանից, Աղավարդ Պետրոսյանից, Արգիշտի Պետրոսյանից, Գեղամ Թումբարյանից, Վահե Մովսիսյանից, Լևոն Բադալյանից, Աբրահամ Պորտուգալյանից (հանդես է գալիս ակումբում վարձավճարով, հանդիսանում է «Ուրարտու» ՖԱ ֆուտբոլիստ), Տիագո Դանիել Գոմես Կորեայից և Խոսե Անտոնիո Կալդաս Օլիվեյրայից առ այն, որ համապատասխանաբար «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն վճարել իրենց աշխատավարձերը։ Սահմանված ընթացակարգի համաձայն՝ վերոնշյալ հարցի քննությունը փոխանցվել է ՀՖՖ Վեճերի լուծման պալատ։ Քննությունն ընթացքի մեջ է։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։   

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 0 0
2. Վան 0 0
3. Նոա 0 0
4. ՈՒրարտու 0 0
5. Լոռի ՖԱ 0 0
6. Գանձասար-Կապան 0 0
7. Փյունիկ 0 0
8. Շիրակ 0 0
9. Ալաշկերտ 0 0
10. Արարատ 0 0