Նորություններ

-
Եվս 5 փոքր խաղադաշտ բացվեց Տավուշի մարզում
27.12.201918:00
Եվս 5 փոքր խաղադաշտ բացվեց Տավուշի մարզում

Տավուշի մարզում բացվեցին ևս 5 փոքր խաղադաշտեր:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է հավատարիմ մնալ ՀՖՖ ռազմավարության կարևորագույն դրույթներից մեկի՝ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման շարունակական գործընթացի իրականացմանը:

Դեկտեմբերի 27-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը, ինչպես նաև ՀՖՖ Գործադիր կոմիտեի նորընտիր անդամներ Գագիկ Աղբալյանը և Աննա Թադևոսյանն այցելեցին Տավուշի մարզ, որի Հաղարծին, Գանձաքար, Գետահովիտ, Ազատամուտ գյուղերում, ինչպես նաև Իջևան քաղաքում բացվեցին ևս 5 փոքր խաղադաշտեր:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սկսված լայնածավալ ծրագրի շնորհիվ արդեն այս տարի շահագործման են հանձնվել 20x40 չափի արհեստական խոտածածկով 51 խաղադաշտեր, որոնցից 10-ը՝ Վայոց Ձորի, 15-ը՝ Գեղարքունիքի, 13-ը՝ Տավուշի, 12-ը՝ Շիրակի, ևս մեկը՝ Արարատի մարզերում։  

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում հերթական անգամ կարևորեց ենթակառուցվածքների զարգացումը մարզերում և հավելեց, որ գործընթացը կշարունակվի նաև 2020 թ. ընթացքում: Փոքր խաղադաշտերի կառուցման հաջորդ փուլը կլինի Արարատի և Արագածոտնի մարզերում:

 

Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում

 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 0 0
2. Վան 0 0
3. Նոա 0 0
4. ՈՒրարտու 0 0
5. Լոռի ՖԱ 0 0
6. Գանձասար-Կապան 0 0
7. Փյունիկ 0 0
8. Շիրակ 0 0
9. Ալաշկերտ 0 0
10. Արարատ 0 0