Նորություններ

-
ՀՖՖ-ն սկսում է 2019 թ. լավագույնների քվեարկությունը
14.01.202015:23
ՀՖՖ-ն սկսում է 2019 թ. լավագույնների քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

Լավագույն ֆուտբոլիստին, ինչպես և նախորդ տարի, ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Քվեարկության իրավունք ունեցող ԶԼՄ-ի ցուցակը՝ այստեղ:

Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հավակնորդների ցուցակին՝ այստեղ:

Լավագույն մարզչին նույնպես ընտրելու են լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղիսկ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հավակնորդների ցուցակին՝ այստեղ:

 

Քվեաթերթիկները, որոնք կարող եք ներբեռնել այստեղ և այստեղ, պետք է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին՝ փակ ծրարով: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հունվարի 24-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված և/կամ սխալ լրացված քվեաթերթիկները համարվելու են անվավեր:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Վան 3 9
2. Նոա 4 7
3. ՈՒրարտու 4 7
4. Լոռի ՖԱ 4 6
5. Փյունիկ 5 4
6. Գանձասար-Կապան 4 4
7. Ալաշկերտ 3 4
8. Արարատ 2 3
9. Արարատ-Արմենիա 3 2
10. Շիրակ 2 1