Նորություններ

-
Ռուբեն Նազարեթյան․ «Ֆուտբոլային տեսանկյունից գոհ եմ վիճակահանությունից»
13.02.202018:20
Ռուբեն Նազարեթյան․ «Ֆուտբոլային տեսանկյունից գոհ եմ վիճակահանությունից»

Փետրվարի 13-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ընտրանին կմրցի Բուլղարիայի հավաքանի հետ, որտեղ էլ տեղի կունենա զույգի առաջին հանդիպումը։ 

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է վիճակահանության և սպասվող հանդիպումների մասին։

 

- Անկախ վիճակահանության արդյունքից՝ եթե ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ, ապա պետք է պատրաստ լինեինք մրցելու ցանկացած մրցակցի հետ։ Մինչև Բուլղարիայի ընտրանու դեմ հանդիպումները դեռ բավական ժամանակ կա, կուսումնասիրենք մրցակցին և կփորձենք հասկանալ նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Ֆուտբոլային տեսանկյունից վիճակահանությունը գնահատում եմ դրական։ Մրցակիցը մի փոքր առավելություն է ունենալու, քանի որ մենք ավելի շատ ժամանակ ենք ծախսելու ճանապարհներին։ Հանդիպումներին ընդառաջ՝ ապրիլի 1-ին, կսկսենք արդեն մարզական հավաքը։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 10 18
2. Արարատ-Արմենիա 8 15
3. Արարատ 9 15
4. ՈՒրարտու 9 15
5. Լոռի ՖԱ 9 14
6. Նոա 10 13
7. Վան 9 10
8. Փյունիկ 8 5
9. Շիրակ 8 2