Նորություններ

-
Սարգիս Ադամյան. «Այս մրցաշրջանում այլևս չեմ խաղա»
26.02.202010:54
Սարգիս Ադամյան. «Այս մրցաշրջանում այլևս չեմ խաղա»
Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Բունդեսլիգայի խաղերից մեկի ժամանակ աջ կոճի վնասվածք էր ստացել: Փետրվարի 25-ին Ադամյանը ենթարկվել է վիրահատության: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Սարգիս Ադամյանը խոսել է վնասվածքի և ապաքինման ժամկետների մասին.
- Վնասվածքը ստացել էի խաղերից մեկի ընթացքում: Հետազոտությունը ցույց տվեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, քանի որ աջ կոճիս վրա կրկնակի պատռվածք կար: Վիրահատությունը լավ անցավ: Դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար, բայց, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չեմ կարողանա խաղալ: Շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին` այս դժվար պահին իմ կողքին լինելու և ինձ քաջալերելու համար:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Վան 3 9
2. Նոա 4 7
3. ՈՒրարտու 4 7
4. Լոռի ՖԱ 4 6
5. Փյունիկ 5 4
6. Գանձասար-Կապան 4 4
7. Ալաշկերտ 3 4
8. Արարատ 2 3
9. Արարատ-Արմենիա 3 2
10. Շիրակ 2 1