Նորություններ

-
ԵՎՐՈ-2020-ը հետաձգվեց 1 տարով և կկայանա 2021 թվականին
17.03.202018:54
ԵՎՐՈ-2020-ը հետաձգվեց 1 տարով և կկայանա 2021 թվականին

Այսօր՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ն հայտարարեց իր հովանու ներքո անցկացվող խոշորագույն մրցաշարի՝ ԵՎՐՈ-2020-ի հետաձգման վերաբերյալ: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով աշխարհի բազմաթիվ երկրներում տարածված նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված վտանգը: ԵՎՐՈ-2020-ի անցկացման նոր ժամկետներն են 2021 թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը:

ԵՎՐՈ-2020-ի փլեյ-օֆֆ փուլի, ինչպես նաև միջազգային ընկերական հանդիպումները, որոնք նախատեսված էին մարտի վերջին, կախված այդ պահին առկա իրավիճակից, կարող են կայանալ հունիսի սկզբին նախատեսված միջազգային պատուհանի ընթացքում: 

ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ֆուտբոլի բոլոր մրցաշարերը հետաձգվել են անորոշ ժամկետով: Դրանց անցկացման նոր ժամկետները կորոշվեն՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակի զարգացումները:  

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Վան 4 9
2. Նոա 4 7
3. ՈՒրարտու 4 7
4. Ալաշկերտ 4 7
5. Լոռի ՖԱ 4 6
6. Փյունիկ 5 4
7. Գանձասար-Կապան 4 4
8. Արարատ 2 3
9. Արարատ-Արմենիա 3 2
10. Շիրակ 2 1