Նորություններ

-
ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ թողեց ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները
30.07.202013:43
ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ թողեց ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները

Կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են «Լոկոմոտիվ», «Արագած», «Տորպեդո», «Մասիս» ֆուտբոլային ակումբների, նրանց հետ կապված մի շարք անձանց, «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստներ Լոկվա Անտոնիա Ջեորջես Տեսերայի և Պապե Դեմբա Դիյեի, ինչպես նաև «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստ, «Երևան» ՖԱ և «Մասիս» ՖԱ ոչ պաշտոնապես նախկին սեփականատեր Կիրիլս Գրիգորովսի բողոքարկումները ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի՝ հուլիսի 2-ին տեղի ունեցած նիստի ընթացքում կայացված մի շարք որոշումների վերաբերյալ:

ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն որոշում է կայացրել մերժել բողոքները և ուժի մեջ թողնել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի բոլոր բողոքարկված որոշումները: ՀՖՖ Բողոքարկման Կոմիտեի նիստի օրակարգին և բոլոր որոշումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 46
2. Նոա 24 41
3. ՈՒրարտու 24 41
4. Արարատ 24 40
5. Արարատ-Արմենիա 24 38
6. Վան 24 31
7. Փյունիկ 24 25
8. Լոռի ՖԱ 24 23
9. Շիրակ 24 13