// Կանանց ֆուտբոլի զարգացման դրամաշնորհային ծրագրին դիմելու հնարավորություն

Նորություններ

-
Կանանց ֆուտբոլի զարգացման դրամաշնորհային ծրագրին դիմելու հնարավորություն
28.08.202019:05
Կանանց ֆուտբոլի զարգացման դրամաշնորհային ծրագրին դիմելու հնարավորություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է կանանց ֆուտբոլի զարգացման դրամաշնորհային ծրագրին դիմելու հնարավորության մասին: Ծրագրի նպատակներն են տարբեր տարիքային խմբերում մարզային և հանրապետական մրցաշարերին մասնակցող թիմերի քանակի ավելացումը, ՀՀ տարածքում կանանց ֆուտբոլի հետագա զարգացման և մասսայականացման խթանումը, կանանց ֆուտբոլի նկատմամբ ընկալումների փոփոխությունը հասարակության մեջ։

Դրամաշնորհին կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնք նպատակ ունեն զբաղվելու կանանց ֆուտբոլի զարգացմամբ Հայաստանի ողջ տարածքում։  Ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 7 14
2. Լոռի ՖԱ 7 13
3. Արարատ 7 13
4. Ալաշկերտ 8 12
5. Արարատ-Արմենիա 6 11
6. Նոա 8 11
7. Վան 7 7
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 7 2