Նորություններ

-
ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ
28.09.202019:12
ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում, ի թիվս այլ նորությունների, հրապարակվել է տեղեկատվություն, որում առկա են քաղաքական բնույթի սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ:

Հաշվի առնելով այդ տեղեկատվության բովանդակությունը, ինչպես նաև Ադրբեջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Ռամին Մուսաևի՝ www.azerisport.com կայքին տված հարցազրույցը, որում ԱՊՖԼ նախագահը հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով և փորձում է քաղաքականացնել ֆուտբոլը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ընդդեմ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 10 18
2. Արարատ-Արմենիա 7 14
3. Արարատ 8 14
4. ՈՒրարտու 8 14
5. Լոռի ՖԱ 8 13
6. Նոա 9 12
7. Վան 9 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2