// Ուղղե՛ք ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Խորեն Բայրամյանին

Նորություններ

-
Ուղղե՛ք ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Խորեն Բայրամյանին
12.10.202010:13
Ուղղե՛ք ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Խորեն Բայրամյանին

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հյուրընկալվելով Էստոնիայի ընտրանուն:

Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

Խոակին Կապառոսի և Խորեն Բայրամյանի նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 17:15-ին (Երևանի ժամանակով՝ 18:15) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով։

Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 10:00, իրենց հարցերն ուղարկել media@ffa.am էլեկտրոնային հասցեին:

Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Խորեն Բայրամյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 7 14
2. Լոռի ՖԱ 7 13
3. Արարատ 7 13
4. Ալաշկերտ 8 12
5. Արարատ-Արմենիա 6 11
6. Նոա 8 11
7. Վան 7 7
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 7 2