// Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց Տալլինում

Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց Տալլինում
13.10.202022:30
Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց Տալլինում

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ մրցափուլի Էստոնիա-Հայաստան խաղին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին նախախաղային մարզում անցկացրեց Տալլինի «Ա Լը Կոք» մարզադաշտում։ Մարզմանը չէր մասնակցում Վարազդատ Հարոյանը, ով Վրաստանի դեմ նախորդ խաղում ստանալով Ազգերի Լիգայի այս խաղարկությունում իր երկրորդ զգուշացումը՝ որակազրկված է, և չի կարող մասնակցել Էստոնիայի դեմ առաջիկա հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

ՀՖՖ TV-ն պատրաստել է նախախաղային մարզումից տեսանյութ, որը կարող եք դիտել ստորև։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 4 9
2. Վան 4 9
3. Ալաշկերտ 5 8
4. Նոա 4 7
5. ՈՒրարտու 4 7
6. Լոռի ՖԱ 4 6
7. Արարատ-Արմենիա 4 5
8. Փյունիկ 6 5
9. Գանձասար-Կապան 5 4
10. Շիրակ 4 1