Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց Տալլինում
13.10.202022:30
Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց Տալլինում

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ մրցափուլի Էստոնիա-Հայաստան խաղին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին նախախաղային մարզում անցկացրեց Տալլինի «Ա Լը Կոք» մարզադաշտում։ Մարզմանը չէր մասնակցում Վարազդատ Հարոյանը, ով Վրաստանի դեմ նախորդ խաղում ստանալով Ազգերի Լիգայի այս խաղարկությունում իր երկրորդ զգուշացումը՝ որակազրկված է, և չի կարող մասնակցել Էստոնիայի դեմ առաջիկա հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

ՀՖՖ TV-ն պատրաստել է նախախաղային մարզումից տեսանյութ, որը կարող եք դիտել ստորև։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 10 18
2. Արարատ-Արմենիա 7 14
3. Արարատ 8 14
4. ՈՒրարտու 8 14
5. Լոռի ՖԱ 8 13
6. Նոա 9 12
7. Վան 9 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2