Նորություններ

-
Ֆուտզալ. Բուլղարիա և Հայաստանի միջև երկու հանդիպումները կկայանան Վառնայում
28.10.202010:55
Ֆուտզալ. Բուլղարիա և Հայաստանի միջև երկու հանդիպումները կկայանան Վառնայում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները Բուլղարիայի ընտրանու հետ կկայանան Վառնա քաղաքում: 

 

Համաձայն ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ փետրվարին կայացած վիճակահանության՝ Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումները պետք է կայանային ապրիլին: COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հանդիպումները հետաձգվել էին: 

 

Որոշվել է, որ թիմերի միջև 2 հանդիպումները կկայանան նոյեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին, և նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում: 

 

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմը և նախապատրաստական ծրագիրը հայտնի կդառնան շուտով: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 7 14
2. Լոռի ՖԱ 7 13
3. Արարատ 7 13
4. Ալաշկերտ 8 12
5. Արարատ-Արմենիա 6 11
6. Նոա 8 11
7. Վան 7 7
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 7 2