Նորություններ

-
Ուղղե՛ք ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Արտակ Գրիգորյանին
16.11.202011:49
Ուղղե՛ք ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Արտակ Գրիգորյանին

Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի այս խաղարկության վերջին հանդիպումը՝ Նիկոսիայում ընդունելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: 

Խոակին Կապառոսի և Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը Նիկոսիայում կկայանա նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 17:15-ին,  և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերում։

Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև նոյեմբերի 17-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Արտակ Գրիգորյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 10 18
2. Արարատ-Արմենիա 9 18
3. Ալաշկերտ 10 18
4. Լոռի ՖԱ 10 17
5. Նոա 11 16
6. ՈՒրարտու 9 15
7. Վան 11 10
8. Շիրակ 10 5
9. Փյունիկ 10 5