Նորություններ

-
Մեկնարկեց ՈՒԵՖԱ/ՀՖՖ A կարգի արտոնագրի դասընթացը
17.11.202016:44
Մեկնարկեց ՈՒԵՖԱ/ՀՖՖ A կարգի արտոնագրի դասընթացը

Նոյեմբերի 17-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՈՒԵՖԱ/ՀՖՖ մարզչական A կարգի արտոնագրի հերթական դասընթացը: Այն բաղկացած է մի քանի մոդուլներից, որոնք պետք է իրականացվեն 6 ամսվա ընթացքում։ Դասընթացին մասնակցում են 13 ուսանողներ։

ՀՖՖ A կարգի արտոնագրի դասընթացը  տալիս է համապարփակ գիտելիքներ, ընձեռում է հնարավորություն մարզելու պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմեր:
Դասընթացի ողջ ընթացքում ՀՖՖ հրահանգիչները կանցկացնեն տեսական և գործնական պարապմունքներ, կայցելեն դասընթացի մասնակիցներին և կգնահատեն նրանց աշխատանքը թիմերում:

Գնահատումը կատարվելու է ինչպես տեսական և գործնական քննությունների արդյունքների հանրագումարով, այնպես էլ գնահատվելու է դասընթացի ընթացքում ուսանողի վարքագիծն ու ակտիվությունը։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 12 24
2. Արարատ-Արմենիա 11 21
3. Ալաշկերտ 11 21
4. Լոռի ՖԱ 12 20
5. Նոա 12 19
6. ՈՒրարտու 10 15
7. Վան 13 11
8. Շիրակ 12 6
9. Փյունիկ 11 5