Նորություններ

-
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆֆի հետ
01.12.202013:48
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆֆի հետ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆֆի հետ: 

 

Յուրի Ջորկաեֆֆը աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, աշխարհի 1998 թ. և Եվրոպայի 2000 թ. չեմպիոն, հանդիսանում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենը: Հանդիմանը ներկա էր նաև Դենիս Ջորկաեֆֆը, ով ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետն է և ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդականը: Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջորկաեֆֆ եղբայրները քննարկել են ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, զրուցել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների շուրջ:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Յուրի Ջորկաեֆֆին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի 6, իսկ Դենիս Ջորկաեֆֆին՝ 10 համարի անվանական մարզաշապիկներ:

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 32 75
2. Արարատ-Արմենիա 32 74
3. Ալաշկերտ 32 51
4. Արարատ 32 46
5. ՈՒրարտու 32 40
6. Նոա 32 39
7. Նորավանք 32 28
8. Վան 32 25
9. ԲԿՄԱ 32 18