Նորություններ

-
Հայաստանը մասնակցել է ՖԻՖԱ-ի The Best քվեարկությանը
16.12.202016:30
Հայաստանը մասնակցել է ՖԻՖԱ-ի The Best քվեարկությանը

Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները քվեարկել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների համար: 

 

Դեկտեմբերի 17-ին ՖԻՖԱ-ն հրապարակելու է The Best FIFA Football Awards-ի դափնեկիրների անունները 6 անվանակարգերում (տարվա լավագույն ֆուտբոլիստ, մարզիչ, դարպասապահ, լավագույն ֆուտբոլիստուհի, կանանց ֆուտբոլի մարզիչ և կին դարպասապահ): Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև լրագրողները: Տղամարդկանց Հայաստանի  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը և ավագ Օլգա Օսիպյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը:

 

Խոակին Կապառոս

 

Լավագույն ֆուտբոլիստ

 1. Սերխիո Ռամոս

2. Ռոբերտ Լևանդովսկի

3. Լիոնել Մեսսի

 

Լավագույն մարզիչ

1. Խուլյեն Լոպետեգի

2. Հանս-Դիտեր Ֆլիկ

3. Զինեդին Զիդան

 

Լավագույն դարպասապահ

1. Կեյլոր Նավաս

2. Յան Օբլակ

3. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն

 

Հենրիխ Մխիթարյան

 

Լավագույն ֆուտբոլիստ

1. Ռոբերտ Լևանդովսկի

2. Կիլիան Մբապպե

3. Տիագո Ալկանտարա

 

Լավագույն մարզիչ

1. Հանս-Դիտեր Ֆլիկ

2. Յուրգեն Կլոպ

3. Խուլյեն Լոպետեգի

 

Լավագույն դարպասապահ

1. Մանուել Նոյեր

2. Կեյլոր Նավաս

3. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն

 

Մանուկ Սարգսյան

 

Լավագույն ֆուտբոլիստուհի

1. Պեռնիլ Հարդեր

2. Լյուսի Բրոնզ

3. Դելֆին Կասկարինո

 

Լավագույն մարզիչ

1. Ստեֆան Լերկ

2. Սարինա Վիգման

3. Ժան-Լյուկ Վասեր

 

Լավագույն դարպասապահ

1. Կրիստիան Ենդլեր

2. Էլի Ռոբակ

3. Անն-Կատրին Բերգեր

 

Օլգա Օսիպյան

 

Լավագույն ֆուտբոլիստուհի

 

1. Պեռնիլ Հարդեր

2. Վենդի Ռենար

3. Լյուսի Բրոնզ

 

Լավագույն մարզիչ

1. Ժան-Լյուկ Վասեր

2. Սարինա Վիգման

3. Ստեֆան Լերկ

 

Լավագույն դարպասապահ

1. Սարա Բուադդի

2. Հեդվիգ Լինդալ

3. Ալիսա Նահեր

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Արարատ-Արմենիա 17 31
3. Նոա 18 31
4. Արարատ 17 31
5. ՈՒրարտու 16 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Փյունիկ 18 21
8. Վան 19 21
9. Շիրակ 18 12