Նորություններ

-
«Ուրարտուի» մասնակցությամբ 2 հանդիպում հետաձգվել է
04.12.202018:11
«Ուրարտուի» մասնակցությամբ 2 հանդիպում հետաձգվել է

ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը որոշում է կայացրել հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ մրցափուլի «Ուրարտու»-«Արարատ» և VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ մրցափուլից հետաձգված «Ուրարտու» -«Արարատ-Արմենիա» հանդիպումները։

Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «Ուրարտու» ՖԱ-ում 5 ֆուտբոլիստների կորոնավիրուսի PCR թեստի դրական պատասխանները և առաջնորդվելով 2020-2021 մրցաշրջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի 3-րդ հոդվածի 5-րդ կետով, ինչպես նաև ՀՖՖ Բժշկական կոմիտեի նիստի ժամանակ կայացված որոշմամբ: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 12 24
3. Արարատ-Արմենիա 12 21
4. Լոռի ՖԱ 13 20
5. Նոա 12 19
6. ՈՒրարտու 11 18
7. Վան 14 12
8. Փյունիկ 12 8
9. Շիրակ 13 6