Նորություններ

-
Հենրիխ Մխիթարյան․ «Կփորձենք տհաճություններ պատճառել բոլոր հավաքականներին»
07.12.202022:56
Հենրիխ Մխիթարյան․ «Կփորձենք տհաճություններ պատճառել բոլոր հավաքականներին»

Դեկտեմբերի 7-ին կայացավ ԱԱ 2022-ի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվեց J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել  է վիճակահանության արդյունքները․

«Կարծում եմ՝ վատ խումբ չէ մեզ համար: Հիմա հեշտ մրցակիցներ չկան, բայց կարող եմ ասել, որ խումբն ամենաբարդը չէ: Տարբեր խաղաոճերով հավաքականների դեմ ենք խաղալու և կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել և պայքարել բոլոր թիմերի դեմ: Կձգտենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին և շատ միավորներ վաստակել»: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 13 25
3. Լոռի ՖԱ 14 23
4. Արարատ-Արմենիա 12 21
5. Նոա 13 19
6. ՈՒրարտու 11 18
7. Վան 14 12
8. Փյունիկ 13 9
9. Շիրակ 13 6