Նորություններ

-
Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան վարձակալությամբ տրվել է «Նոա» ֆուտբոլային ակումբին
11.12.202015:30
Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան վարձակալությամբ տրվել է «Նոա» ֆուտբոլային ակումբին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Նոա» ֆուտբոլային ակումբը ձեռք են բերել համաձայնություն, ըստ որի Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան 5 տարի ժամկետով (հետագայում երկարաձգելու նախնական պայմանով) վարձակալության է տրվել «Նոա» ակումբին:

 

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի և «Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի միջև: Ըստ համաձայնագրի՝ «Նոա» ֆուտբոլային ակումբը, բացի ակադեմիայի գործարկման և պահպանման ծախսերից, նաև պարտավորվել է 5 տարվա ընթացքում իրականացնել ներդրումային ծրագիր։ Վաղարշապատի ակադեմիայի մարզադաշտն ունենալու է լուսավորություն, հիմնական խաղադաշտի հարևանությամբ կառուցվելու է 1000 նստատեղով նոր տրիբունա, տեղադրվելու է 2 ժամանակակից լուսատախտակ։ «Նոա» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է հետագայում նաև իր տնային հանդիպումներն անցկացնել Վաղարշապատի ակադեմիայում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 13 25
3. Լոռի ՖԱ 15 23
4. Արարատ-Արմենիա 13 22
5. Նոա 14 22
6. ՈՒրարտու 12 18
7. Վան 15 15
8. Փյունիկ 13 9
9. Շիրակ 14 7