Նորություններ

-
Փոփոխություններ Ֆուտզալի Հայաստան-Ֆրանսիա հանդիպման հավատարմագրման կարգում
29.01.202111:49
Փոփոխություններ Ֆուտզալի Հայաստան-Ֆրանսիա հանդիպման հավատարմագրման կարգում

ՈՒԵՖԱ ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ խմբի երկրորդ մրցափուլի Հայաստան-Ֆրանսիա հանդիպման հավատարմագրման կարգում տեղի է ունեցել 3 փոփոխություն:

 

1.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ՈՒԵՖԱ-ի հետ բանակցությունների արդյունքում, կարողացել է ընդլայնել մեդիայի հավատարմագրվող ներկայացուցիչների թիվը, որը սահմանվել էր COVID-19-ի համավարակի սահմանափակումներից ելնելով: Նախապես հայտարարված 10 լրագրողի և 5 ֆոտոթղթակցի փոխարեն այժմ կարող են հավատարմագրվել 20 լրագրող և 10  ֆոտոթղթակից: Նախկինի պես յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել առավելագույնը մեկական լրագրող և ֆոտոթղթակից:

 

2.Բացի այդ  հավատարմագրման համար նախապես հայտարարված վերջնաժամկետը երկարացվել է մինչև հունվարի 31՝ ժամը 18:00:

 

3.Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են հավատարմագրվել նախախաղային մարզումները և Հայաստան-Ֆրանսիա հանդիպումը լուսաբանելու համար, պետք է մարզադահլիճ մուտք գործելիս ներկայացնեն խաղի մեկնարկից (03022021, 17։00) ոչ ուշ, քան 72 ժամ առաջ արված ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի տպագիր տարբերակը:

 

ՊՇՌ հետազոտության դրական պատասխանով կամ առանց բացասական տպագիր պատասխանի ներկայանալու դեպքում ԶԼՄ ներկայացուցիչները չեն կարող մուտք գործել մարզադահլիճ

 

Հիշեցնենք, որ Հայաստան-Ֆրանսիա  հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին՝ ժամը 17:00-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

 

Փետրվարի 2-ին՝ ժամը 16:00-ին, կկայանա ֆուտզալի Հայաստանի հավաքականի, իսկ ժամը 17:00-ին՝ Ֆրանսիայի հավաքականի նախախաղային մարզումը: Երկու մարզումների առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև հունվարի 31-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, և նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Արարատ-Արմենիա 17 31
3. Նոա 18 31
4. Արարատ 17 31
5. ՈՒրարտու 16 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Փյունիկ 18 21
8. Վան 19 21
9. Շիրակ 18 12