Նորություններ

-
Վլադիմիր Սանոսյան. «Ավելի ծանր հանդիպում, քան ռուսների դեմ, այլևս չենք ունենա»
29.01.202122:54
Վլադիմիր Սանոսյան. «Ավելի ծանր հանդիպում, քան ռուսների դեմ, այլևս չենք ունենա»

Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո՝  հետխաղային բրիֆինգի ընթացքում, լրագրողների հարցերին պատասխանեց նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Վլադիմիր Սանոսյանը:

 

-Վլադիմիր, եթե չեմ սխալվում, սա Հայաստանի հավաքականի նորամուտն էր այսպիսի մակարդակում: Ինչպիսի՞ն են տպավորությունները:

-Խաղում էինք աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Փորձում էինք, պայքարում էինք: Մենք շատ ուժեղ խմբում ենք հայտնվել, իսկ ռուսների դեմ հանդիպումն ամենածանրն է: Աշխատում էինք խաղի ընթացքում կիրառել այն, ինչ փորձարկել էինք մարզումներին: Հիմա պետք է սկսենք տրամադրվել հաջորդ հանդիպումներին:

-Դու խաղում էիր նույն խաղացողների դեմ, որոնք քո մրցակիցներն են նաև Ռուսաստանի Սուպերլիգայում: Հոգեբանորեն ծա՞նր է պարտվել նրանց:

-Ճիշտն ասած՝ այո: Շատերի դեմ խաղում եմ Սուպերլիգայում և չէի ուզում զիջել նրանց: Բայց սա սպորտ է, ամեն ինչ առջևում է:

-Ո՞րն է Հայաստանի հավաքականի ուժեղ կողմը և ի՞նչը կարող է լինել Հայաստանի հավաքականի հաղթաթուղքը մյուս հավաքականների՝ Ֆրանսիայի և Վրաստանի դեմ խաղերում:

-Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, մեր թիմը նոր է ձևավորվում: Կարծում եմ, որ ավելի ծանր հանդիպում քան Ռուսաստանի դեմ մենք այլևս չենք ունենա: Պետք է հավատանք մեր ուժերին և միավորներ վաստակենք:

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Արարատ-Արմենիա 17 31
3. Նոա 18 31
4. Արարատ 17 31
5. ՈՒրարտու 16 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Փյունիկ 18 21
8. Վան 19 21
9. Շիրակ 18 12