Նորություններ

-
ՀՖՖ մրցավարներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Կրիմսկում
09.02.202113:03
ՀՖՖ մրցավարներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Կրիմսկում

ՀՖՖ մրցավարներն այս օրերին անցկացնում են ուսումնամարզական հավաք Ռուսաստանի Կրիմսկ քաղաքում: Հավաքին մասնակցում է 32 մրցավար և 5 հրահանգիչ, իսկ ծրագրի ղեկավարը Սլավիկ Ղազարյանն է։ 

 

Դասախոսություններ կարդալու համար ՖԻՖԱ-ից հրավիրվել են մասնագիտացված հրահանգիչներ՝ ՖԻՖԱ-ի տեխնիկական մասով՝ ռուս Վալենտին Իվանովը, ՖԻՖԱ-ի ֆիզպատրաստության մասով՝ լեհ Գժեգոշ Կժոսեկը։ 

Բացի տեսական դասերից, մրցավարները նաև ուսումնասիրում են խաղի կաննոների նոր փոփոխություները, քննարկում ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից տրամադրված ուսուցողական դրվագները, ՀՀ VBET Պրեմիեր Լիգայից և Հայաստանի VBET գավաթի խաղարկության հանդիպումների ընթացքում գրանցված վիճելի պահերը։ Մրցավարները նաև անցկացնում են ֆիզպատրաստության մարզումներ և վարում են ընկերական հանդիպումներ՝ տեսական գիտելիքը գործնականում կիրառելու համար։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 16 31
2. Ալաշկերտ 16 30
3. Արարատ-Արմենիա 16 28
4. Նոա 17 28
5. ՈՒրարտու 14 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Վան 18 21
8. Փյունիկ 16 15
9. Շիրակ 17 12