Նորություններ

-
«Լոռի ՖԱ»-ի նկատմամբ տրանսֆերային արգելքը հանվել է
20.02.202113:30
«Լոռի ՖԱ»-ի նկատմամբ տրանսֆերային արգելքը հանվել է

«Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն կրկին կարող է գրանցել ֆուտբոլիստներ թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով:

 

ՀՖՖ պաշտոնական կայքում հունվարի 29-ին հրապարակվել էր հոդված, որում նշված էր, որ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն («Լոռի ՖԱ») իրավասու չէ գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից:

 

Հաշվի առնելով ՖԻՖԱ-ից փետրվարի 18-ի ուշ երեկոյան ստացված նամակն առ այն, որ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն մարել է ֆուտբոլիստ Դարկո Ենոքի նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունները՝ կատարելով համապատասխան վճարումները, «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ վարույթը փակվել է, իսկ ակումբի նկատմամբ կիրառված տրանսֆերային արգելքն այլևս չի գործում: Հետևաբար, «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն կարող է գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով՝ փետրվարի 19-ից սկսած:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 13 25
3. Լոռի ՖԱ 14 23
4. Արարատ-Արմենիա 12 21
5. Նոա 13 19
6. ՈՒրարտու 12 18
7. Վան 15 15
8. Փյունիկ 13 9
9. Շիրակ 13 6