Նորություններ

-
Կիբերֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաջողությամբ մեկնարկեց ՈՒԵՖԱ կիբերֆուտբոլի ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլում
16.03.202110:12
Կիբերֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաջողությամբ մեկնարկեց ՈՒԵՖԱ կիբերֆուտբոլի ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլում

Մարտի 15-ին մեկնարկեց կիբերֆուտբոլի ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլը։

Կիբերֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը E խմբում զիջեց Սերբիայի և Ռուսաստանի հավաքականներին համապատասխանաբար 4։7 և 1։3 հաշվով, ինչպես նաև հաղթեց Մալթայի (5։0) և Բոսնիայի և Հերցեգովինայի (4։2) ընտրանիներին։

Խաղային առաջին օրվանից հետո Հայաստանի ընտրանին 6 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը Բոսնիա և Հերցեգովինայի և Ռուսաստանի հավաքականների հետ։ 

E խմբի երկրորդ շրջանի հանդիպումները կկայանան ապրիլի 12-ին։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 46
2. Նոա 24 41
3. ՈՒրարտու 24 41
4. Արարատ 24 40
5. Արարատ-Արմենիա 24 38
6. Վան 24 31
7. Փյունիկ 24 25
8. Լոռի ՖԱ 24 23
9. Շիրակ 24 13