Նորություններ

-
Արմեն Սանամյանը կգլխավորի Կանանց Հայաստանի ազգային հավաքականը
20.03.202115:15
Արմեն Սանամյանը կգլխավորի Կանանց Հայաստանի ազգային հավաքականը

55-ամjա Արմեն Սանամանը կգլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը։

 

Հաշվի առնելով ղազախական «Ատիրաու» ակումբում զբաղվածությունը և անհամատեղելիությունն ազգային հավաքականում աշխատանքի հետ՝ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Մանուկ Սարգսյանին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և մաղթում նորանոր հաջողություններ մարզչական կարիերայի ընթացքում:

 

Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Սանամյանը, որը հայտնի է հայկական մի շարք ակումբներում կատարած մարզչական աշխատանքով: Արմեն Սանամյանի վերջին աշխատատեղը Հայաստանի Մ-19 հավաքականն էր, որտեղ նա կատարում էր գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանի օգնականի պարտականությունները:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 19 36
2. Նոա 20 35
3. Արարատ 19 35
4. Արարատ-Արմենիա 19 33
5. ՈՒրարտու 19 29
6. Վան 21 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 20 21
9. Շիրակ 21 13