Նորություններ

-
ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի դասընթացը՝ նախկին հայտնի ֆուտբոլիստների մասնակցությամբ
02.04.202117:56
ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի դասընթացը՝ նախկին հայտնի ֆուտբոլիստների մասնակցությամբ

Ռոբերտ Արզումանյանը, Վահագն Մինասյանը, Արթուր Եդիգարյանը և ևս 17 մարզիչներ մասնակցում են ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի դասընթացին, որը մեկնարկել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

 

Ապրիլի 2-ին կայացավ դասընթացի բացումը: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Ռաֆայել Նազարյանը և տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական Սուրեն Չախալյանը: Առաջին օրը դասախոսություն կարդաց Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Դասընթացը բացկացած կլինի մի քանի մոդուլներից, որոնց ընթացքում դասախոսություններ կկարդան ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի հրահանգիչները:  

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 22 41
2. Արարատ-Արմենիա 21 37
3. Ալաշկերտ 20 37
4. Արարատ 20 36
5. ՈՒրարտու 21 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 22 22
9. Շիրակ 22 13