Նորություններ

-
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6 ակումբների շնորհվեցին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր
28.04.202115:53
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6 ակումբների շնորհվեցին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր

Ապրիլի 28-ին կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա» և «Շիրակ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի 2021/2022թթ․ խաղարկությանը:

 

Քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման բաժնի պետի և ֆինանսական փորձագետի կողմից: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու 6 ակումբներին:

 

Ակումբների Արտոնագրման կոմիտեն միաձայն որոշում կայացրեց «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին չտրամադրել ՈՒԵՖԱ-ի արտոնագիր, քանի որ ակումբը սահմանված ժամկետներում չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը: Կայացած նիստի ընթացքում քննության առնվեց նաև ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2021/2022թթ․ ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Վերոնշյալ արտոնագրի համար դիմած երկու ակումբներն էլ՝ «Ալաշկերտ» ՖԱ-ն և «Հայասա» ՖԱ-ն, բավարարել են բոլոր չափանիշները և ստացել համապատասխան արտոնագիրը։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Սևան 0 0
2. ԲԿՄԱ 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Արարատ 0 0
8. Փյունիկ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. Ալաշկերտ 0 0