Նորություններ

-
ՀՖՖ-ն սկսում է VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպման հավատարմագրումը
06.05.202110:55
ՀՖՖ-ն սկսում է VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպման հավատարմագրումը

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը մայիսի 15-ին կայանալիք VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ «Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպման համար, որը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19։00-ին։

 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, և նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

 

VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ «Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպման համար հավատարմագրման վերջնաժամկետն է մայիսի 12-ը՝ ժամը 18:00։

 

Խնդրում ենք պահպանել ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի կողմից սահմանված ժամկետները և հավատարմագրման գործընթացի ավարտից հետո չդիմել այդ հարցով:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 46
2. Նոա 24 41
3. ՈՒրարտու 24 41
4. Արարատ 24 40
5. Արարատ-Արմենիա 24 38
6. Վան 24 31
7. Փյունիկ 24 25
8. Լոռի ՖԱ 24 23
9. Շիրակ 24 13