Նորություններ

-
Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը
25.05.202114:00
Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը

Մայիսի 25-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Գործկոմի անդամները միաձայն քվեարկեցին Կանանց ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում (2020-21թթ.) փոփոխությունների հաստատման օգտին:

 

Այնուհետև Գործադիր կոմիտեի անդամները կողմ արտահայտվեցին ԲԿՄԱ-ի՝ հաջորդ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու հարցի վերաբերյալ: Որոշվեց նախնական համաձայնությամբ թույլատրել ԲԿՄԱ-ին (հաշվարկից դուրս) հանդես գալ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, բայց  ինչպես VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, այնպես էլ Հայաստանի Առաջին խմբի ակումբներին հնարավորություն տալ արտահայտել իրենց դիրքորոշումն այս հարցի շուրջ: Այսպիսով, ԲԿՄԱ-ի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստին:

 

Նիստի վերջում որոշվեց անցկացնել ՀՖՖ Տարեկան հերթական ժողովը հունիսի 28-ին՝ 13:00-ին՝ ՀՖՖ գրասենյակում:   

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Սևան 0 0
2. ԲԿՄԱ 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Արարատ 0 0
8. Փյունիկ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. Ալաշկերտ 0 0