Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Խորվաթիայում
30.05.202121:16
Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Խորվաթիայում

Հայաստանի ազգային հավաքականի՝ Զագրեբում կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 22 ֆուտբոլիստներ: Վարազդատ Հարոյանը նույնպես միացել էր թիմին, սակայն իր թիմի՝ «Աստանայի» կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց թողեց մարզումը: Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի դեմ հանդիպմանն այս պահին հարցականի տակ է: Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 31-ին՝ բուժզննումից հետո:

 

Հաշվի առնելով հավաքական ժամանած ֆուտբոլիստների տարբեր մարզավիճակը՝ հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն տարբեր առաջադրանքներ էր տվել մի շարք խաղացողների: VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի վերջին տուրին մասնակցած, ինչպես նաև մայիսի 28-29-ին իրենց առաջնություններում հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստները մարզվում էին ավելի թեթև՝ խնայողական ռեժիմով: Մնացած ֆուտբոլիստները մարզվում էին սովորական ռեժիմով: 

 

Մայիսի 31-ին թիմը կանցկացնի նախախաղային մարզում Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Սևան 0 0
2. ԲԿՄԱ 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Արարատ 0 0
8. Փյունիկ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. Ալաշկերտ 0 0