Նորություններ

-
Ուղղեք Ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Կամո Հովհաննիսյանին
03.06.202115:00
Ուղղեք Ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Կամո Հովհաննիսյանին

Հունիսի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2021-ի իր երկրորդ ընկերական հանդիպումը՝ Սոլնայում հյուրընկալվելով Շվեդիայի հավաքականին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Սոլնայի Ֆրենդս Արենա մարզադաշտի մամուլի ասուլիսների սրայում՝ հունիսի 4-ին՝ Երևանի ժամանակով 20։00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև հունիսի 4-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Կամո Հովհաննիսյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել մեկ հարց: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 7 21
2. Արարատ 7 18
3. Սևան 7 14
4. Փյունիկ 7 11
5. ՈՒրարտու 6 9
6. Նոա 6 7
7. Վան 7 7
8. Նորավանք 7 5
9. Ալաշկերտ 5 2
10. ԲԿՄԱ 7 0