Նորություններ

-
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Ղազախստանին
12.06.202119:01
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Ղազախստանին

Հունիսի 12-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ ընկերական հանդիպում կանանց Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների միջև:

Մարալ Արթինի և Արմինե Խաչատրյանի խփած գոլերի շնորհիվ Հայաստանի ազգային ընտրանին հաղթեց 2:1 հաշվով:
Հիշեցնենք, որ երկու ընտրանիները կանցկացնեն ևս մեկ ընկերական հանդիպում, որը կկայանա հունիսի 15-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
 
Հայաստան-Ղազախստան` 2:1 (1:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Գոլերի հեղինակներ` Մարալ Արթին, 27, Արմինե Խաչատրյան, 57, Բեգայմ Կիրգիզբաևա, 73
 
Հայաստան

12. Լենա Անդրիասյան, 3. Լիանա Ղազարյան (14. Անյուտա Գալստյան, 81), 4. Մարիա Սախինովա (17. Նորա Եղյան,  58) 7. Նենսի Ավեսյան (Լուիզա Ղազարյան, 69), 8. Մարալ Արթին, 10. Օլգա Օսիպյան (ա), 13. Սիդնի Վերմիլլիոն, 15. Քրիստինե Մանգասարյան (5. Անի Կարապետյան, 46), 19. Արմինե Խաչատրյան, 20. Աննա Դալլաքյան (26. Արենի Համփարյան, 69), 22. Անի Ղուկասյան (25. Օքսաննա Պիզլովա, 58):

Պահեստայիններ. 16. Մարիամ Նալբանդյան, 2. Դիանա Գրիգորյան, 6. Էմմա Բաբոյան, 18. Վերոնիկա Ասատրյան, 21. Հեղինե Չոփիկյան, 24. Նելլի Խալաթյան:
Գլխավոր մարզիչ` Արմեն Սանամյան

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 9 25
2. Փյունիկ 10 18
3. Արարատ 9 18
4. Սևան 9 15
5. Նոա 8 13
6. ՈՒրարտու 9 13
7. Նորավանք 10 8
8. Վան 9 8
9. Ալաշկերտ 7 6
10. ԲԿՄԱ 10 3