Նորություններ

-
VBET Հայաստանի Պրեմիեր լիգան` նոր տարբերանշանով
26.07.202117:29
VBET Հայաստանի Պրեմիեր լիգան` նոր տարբերանշանով

2021/22 մրցաշրջանը 30-րդն է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունների պատմության մեջ, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն և առաջնության տիտղոսային հովանավոր VBET ընկերությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում հանդես կգան մի շարք նախաձեռնություններով և ակտիվացումներով:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան 2021/22 մրցաշրջանում կներկայանա նոր տարբերանշանով՝ նվիրված հոբելյանական՝ 30-րդ մրցաշրջանին: Տարբերանշանի որոշ մասեր՝ ֆուտբոլային նախշերով ձևավորված քարտեզը և անվանման դիզայնը, վերցված են նախորդ տարբերակից, որին ավելացվել է 30 թվի սպորտային տեսքով դիզայնը և հովանավորի լոգոտիպը:


2021/22 մրցաշրջանի ընթացքում ծրագրվում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի տարբերանշանի և բրենդինգի ավելի լայն օգտագործում: Մասնավորապես, այն տեղ կգտնի մասնակից բոլոր թիմերի խաղային մարզաշապիկների վրա, ինչպես նաև առաջնության գնդակի վրա:

Արդեն կարող եք ներբեռնել նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգան 2021/22 մրցաշրջանի նոր տարբերանշանը՝ գունավոր  և անգույն տարբերակներով, ինչպես նաև օգտագործման ուղեցույցը:      

 

Հիշեցնենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշարը մեկնարկում է հուլիսի 30-ին:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 7 21
2. Արարատ 7 18
3. Սևան 7 14
4. Փյունիկ 7 11
5. ՈՒրարտու 6 9
6. Նոա 6 7
7. Վան 7 7
8. Նորավանք 7 5
9. Ալաշկերտ 5 2
10. ԲԿՄԱ 7 0