Նորություններ

-
Խոակին Կապառոսը կհանդիպի մարզական լրագրողների հետ
19.08.202115:32
Խոակին Կապառոսը կհանդիպի մարզական լրագրողների հետ

Օգոստոսի 25-ին՝ ժամը 12:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հանդիպումը մարզական լրագրողների հետ:

 

COVID-19-ի համավարակի հետևանքով հայ մարզական լրագրողները մինչ օրս հնարավորություն չեն ունեցել ֆիզիկապես ներկա լինելու Խոակին Կապառոսի մասնակցությամբ որևէ ասուլիսի: Հաշվի առնելով, որ Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հանդիպումներից երկուսն արտագնա են, իսկ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման նախախաղային և հետխաղային մամուլի ասուլիսները, համաձայն ՈՒԵՖԱ-ի՝ COVID-19-ի սահմանափակումների կանոնակարգի, անցկացվելու են հեռավար կարգով, ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժինը որոշել է մարզական լրագրողներին ընձեռել այդ հնարավորությունը:

 

Բացի այդ մամուլի ասուլիսի հենց սկզբում՝ առաջին անգամ պատմության մեջ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ուղիղ եթերում կհայտարարի առաջիկա հանդիպումների համար հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները: Դրանից հետո լրագրողները հնարավորություն կստանան ինչպես կազմի վերաբերյալ, այնպես էլ այլ հարցեր ուղղելու գլխավոր մարզչին:

 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել՝ միջոցառմանը ներկա լինելու համար, պետք է մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 12:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

 

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 15 33
3. Արարատ 15 27
4. Սևան 13 20
5. Նոա 13 18
6. ՈՒրարտու 14 18
7. Ալաշկերտ 12 16
8. Նորավանք 14 9
9. Վան 15 9
10. ԲԿՄԱ 14 6