Նորություններ

-
Կարեն Նալբանդյանն ազգային հավաքականին ներկայացրել է VAR համակարգի առանձնահատկությունները
29.08.202110:00
Կարեն Նալբանդյանն ազգային հավաքականին ներկայացրել է VAR համակարգի առանձնահատկությունները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ VAR  համակարգը կկիրառվի Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ մրցափուլից սկսած՝ բոլոր հանդիպումների ընթացքում:

 

Դա նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ առաջիկա 3 հանդիպումների ընթացքում ևս մրցավարները հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում դիմելու VAR համակարգի օգնությանը:

 

Այդ կապակցությամբ այսօր վաղ առավոտյան ֆուտբոլի ակադեմիա էր այցելել ՀՖՖ և ՖԻՖԱ-ի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը: Նպատակն ազգային հավաքականի ֆուտբոլիստներին և մարզչական կազմին VAR համակարգի կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելն էր: Կարեն Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է՝ որ դեպքերում է կիրառվում VAR համակարգը, և որ դեպքերում ֆուտբոլիստները չպետք է սպասեն VAR համակարգի միջամտությանը: Ընթացքում ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ մարզիչները հնարավորություն են ստացել բարձրացնելու իրենց հետաքրքրող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ Կարեն Նալբանդյանի կողմից: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 15 33
3. Արարատ 15 27
4. Սևան 13 20
5. Նոա 13 18
6. ՈՒրարտու 14 18
7. Ալաշկերտ 12 16
8. Նորավանք 14 9
9. Վան 15 9
10. ԲԿՄԱ 14 6