Նորություններ

-
Գրիգորյանը՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, Գունկոն՝ լավագույն մարզիչ
31.08.202117:16
Գրիգորյանը՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, Գունկոն՝ լավագույն մարզիչ

Հայտնի են Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի օգոստոս ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։

Փորձագետների եւ երկրպագուների քվեարկությամբ հոբելյանական մրցաշրջանի օգոստոս ամսվա  լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանն, ով անցկացրած 4 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին տանել նույնքան հաղթանակ։ Գրիգորյանը կարողացել է առաջ անցնել «Սեւանի» հարձակվող Անդրե Մենսալաոյից և «Արարատ-Արմենիայի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյից:

Ամսվա լավագույն մարզչի պայքարում հաղթել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, ում գլխավորությամբ երեւանյան ակումբը 5 խաղում տարել է 5 հաղթանակ։ Մասնագետը բացարձակ առաջատարն է եղել  փորձագետների գնահատմամբ, իսկ 2-րդը՝ երկրպագուների քվեարկությամբ։ Գունկոյին հաջորդել են «Սեւանի» գլխավոր մարզիչ Պամբոս Քրիստոդուլուն և «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։

Հիշեցնենք, որ Դմիտրի Գունկոն այս անվանակարգում հաղթող է ճանաչվում 2-րդ անգամ․ մասնագետը լավագույն էր Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի ապրիլ ամսին, երբ դեռ գլխավորում էր Երեւանի «Նոան»։

Լավագույնները որոշվել են երկրպագուների եւ փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 եւ 2/3 համամասնությամբ: Լավագույն մարզչի եւ ֆուտբոլիստի մրցանակները կհանձնվեն Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: Vbet ընկերության կողմից մրցանակներ սահմանված են յուրաքանչյուր ամսվա համար:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 9 25
2. Արարատ 9 18
3. Փյունիկ 9 15
4. Սևան 9 15
5. Նոա 8 13
6. ՈՒրարտու 8 10
7. Նորավանք 9 8
8. Վան 9 8
9. Ալաշկերտ 7 6
10. ԲԿՄԱ 9 3