Նորություններ

-
Ուղղե՛ք ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Խորեն Բայրամյանին
06.09.202112:01
Ուղղե՛ք ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Խորեն Բայրամյանին

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 6-րդ մրցափուլի հանդիպումը՝ Երևանում հյուրընալելով Լիխտենշտեյնի ընտրանուն: 

Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը

Ասուլիսը կկայանա սեպտեմբերի 7-ին` ժամը 19:30-ին և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մինչև սեպտեմբերի 7-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Խորեն Բայրամյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

Խոակին Կապառոսի՝ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումից հետո կայանալիք հետխաղային ասուլիսի համար հարցերը ևս պետք է ուղարկել [email protected]  էլ.հասցեին՝ ոչ ուշ քան խաղավարտից հետո՝ 10 րոպեի ընթացքում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 9 25
2. Արարատ 10 19
3. Փյունիկ 10 18
4. Սևան 10 16
5. Նոա 9 14
6. ՈՒրարտու 9 13
7. Վան 10 9
8. Նորավանք 10 8
9. Ալաշկերտ 7 6
10. ԲԿՄԱ 10 3