Նորություններ

-
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման համար
14.09.202111:20
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման համար

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի 2021 թվականի խաղարկության հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և երկրի գավաթակիր «Արարատի» միջև

 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև սեպտեմբերի 22-ը՝ ժամը 18:00 [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

 

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 6 18
2. Արարատ 7 18
3. Սևան 6 13
4. Փյունիկ 6 10
5. ՈՒրարտու 5 9
6. Վան 6 7
7. Նորավանք 7 5
8. Նոա 5 4
9. Ալաշկերտ 5 2
10. ԲԿՄԱ 7 0