Նորություններ

-
Թափուր աշխատատեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում
26.11.202109:05
Թափուր աշխատատեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում

ՀՖՖ-ն սկսում է VAR համակարգի տեղադրումը հայկական ֆուտբոլում և փնտրում է ֆուտբոլային համակարգի օպերատորների, որոնք կաշխատեն սպորտային տեխնոլոգիաների առաջնագծում և կդառնան ֆուտբոլային ընտանիքի մասը։

 

VAR համակարգի օպերատորին հնարավորություն է ընձեռնվում աշխատել VAR համակարգի կենտրոնում, կարևոր դեր խաղալ այն տեղադրելու և շահագործելու գործընթացում։

Համակարգին լիարժեք ծանոթանալու նպատակով` ընտրված թեկնածուների համար կազմակերպվելու են ուսուցողական դասընթացներ։

 

Աշխատանքային պարտականություններ:

 

Մարզադաշտերում և VAR կենտրոնում համակարգի տեղադրում, կարգավորում և սպասարկում

 

Գործող ընթացակարգերի համաձայն խաղից առաջ ստուգումների իրականացում

 

Խաղի ընթացքում համակարգի մոնիտորինգ

 

Համագործակցություն խաղի կազմակերպիչների, թիմերի և մարզադաշտի պաշտոնյաների և հեռարձակողների հետ

 

Աշխատանք  մրցավարների հետ, լավագույն դրվագների տրամադրում

 

Անհրաժեշտության դեպքում անսարքությունների վերացում, առաջացած խնդիրների իրազեկում

 

Սարքավորումների սպասարկում, շահագործում և պահպանում

 

Անհրաժեշտ հմտություններ

Անգլերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

 

Բարձրագույն տեխնիկական (ճարտարագիտական) կրթություն

 

Վերլուծական մտածելակերպ, գերազանց խնդիրներ վերլուծելու հմտություն

 

Գերազանց հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություն, նախաձեռնողականություն

 

Արագ որոշումներ կայացնելու, լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

 

Սահմանված ժամանակում աշխատանքը ավարտելու ունակություն

 

Լրացուցիչ տեղեկություն

 

Պատրաստակամություն աշխատել չնորմավորված գրաֆիկով, այդ թվում նաև արտաժամ և հանգստյան օրերին

 

Ֆուտբոլ խաղի կանոնների իմացությունը ակնառու առավելություն է

 

Հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին՝ մինչև հունվարի 3-ը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 15 32
3. Արարատ 15 30
4. Նոա 15 22
5. Ալաշկերտ 13 21
6. ՈՒրարտու 14 16
7. Վան 15 11
8. Նորավանք 15 9
9. ԲԿՄԱ 15 6