Նորություններ

-
Ֆուտզալի Բարձրագույն Խումբ. «Երևանը» ոչ-ոքի խաղաց ՀՊՏՀ-ի հետ , «Արարատ-Արմենիան» բարձրացավ երկրորդ հորիզոնական
16.11.202111:52
Ֆուտզալի Բարձրագույն Խումբ. «Երևանը» ոչ-ոքի խաղաց ՀՊՏՀ-ի հետ , «Արարատ-Արմենիան» բարձրացավ երկրորդ հորիզոնական

Նոյեմբերի 15-ին կայացան Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 6-րդ մրցափուլի առաջին հանդիպումները: Կենտրոնական խաղում «Երևանը» մրցեց ՀՊՏՀ-ի հետ: Առաջատար «Երևանը» պարտվում էր 4:6 հաշվով, սակայն հանդիպման վերջնամասում դարպասապահի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 5-րդ խաղացողի և կարողացավ փրկել հանդիպումը: Այն ավարտվեց ոչ-ոքի՝ 6:6 հաշվով: 

Մյուս խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ֆալկոնս»-ին 15:4 հաշվով:

6 մրցափուլերից հետո «Երևանը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Արարատ-Արմենիան» 15 միավորով երկրորդն է, ՀՊՏՀ-ն 14 միավորով երրորդն է:

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 15 32
3. Արարատ 15 30
4. Նոա 15 22
5. Ալաշկերտ 13 21
6. ՈՒրարտու 14 16
7. Վան 15 11
8. Նորավանք 15 9
9. ԲԿՄԱ 15 6