Նորություններ

-
ՀՖՖ մրցավարները ուսումնամարզական հավաք կանցկացնեն ՌԴ-ում
13.01.202218:36
ՀՖՖ մրցավարները ուսումնամարզական հավաք կանցկացնեն ՌԴ-ում

ՀՖՖ մրցավարները շաբաթական 3 անգամ ֆիզպատրաստության մարզումներ են անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզումներն անցկացնում է Արման Ալաբերքյանը:

 

Մարզումների ավարտից հետո ՀՖՖ մրցավարները փետրվարի 1-ից 12-ը, Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնեն ռուսական Կրիմսկ քաղաքում, որին կմասնակցեն 35 մրցավար և 5 հրահանգիչ:

 

Հավաքի ընթացքում կդասախոսեն հատուկ հրավիրված մասնագետներ՝ ՖԻՖԱ-ի հրահանգիչ Ալան Սնոդին (Հյուսիսային Իռլանդիա) և ՖԻՖԱ-ի ֆիզպատրաստության հրահանգիչ Գժեգոժ Կժոսեկը (Լեհաստան)։ 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 15 32
3. Արարատ 15 30
4. Նոա 15 22
5. Ալաշկերտ 13 21
6. ՈՒրարտու 14 16
7. Վան 15 11
8. Նորավանք 15 9
9. ԲԿՄԱ 15 6