Նորություններ

-
Հայտնի են VBET ՀՊԼ ապրիլի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը
12.05.202215:52
Հայտնի են VBET ՀՊԼ ապրիլի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Հայտնի են Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի ապրիլի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։

 

Փորձագետների եւ երկրպագուների քվեարկությամբ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը, ով անցկացրած 5 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։


Թեժ պայքարում Միրանյանը հաղթել է «Փյունիկի» հարձակվող Ուգո Ֆիրմինոյին: Լավագույնների ցանկում էին նաեւ Ռազմիկ Հակոբյանը, Մաքսիմ Մայրովիչն ու Իբրահիմ Շուայբուն:

 

Ամսվա լավագույն մարզիչը կրկին Եղիշե Մելիքյանն է, ում գլխավորությամբ «Փյունիկը» ապրիլին անցկացրած 5 խաղից հաղթել է 4-ում եւ գրանցել 1 ոչ-ոքի։ Մելիքյանն այս մրցանակին արժանանում է 5-րդ ամիսն անընդմեջ։ Ամսվա լավագույնի համար պայքարում հայ մասնագետը շրջանցել է «Նորավանքի» եւ «Նոայի» մարզիչներ Վահե Գեւորգյանին եւ Արամ Հակոբյանին։

 

Լավագույնները որոշվել են երկրպագուների եւ փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 եւ 2/3 համամասնությամբ: Լավագույն մարզչի եւ ֆուտբոլիստի մրցանակները կհանձնվեն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: VBET ընկերության կողմից մրցանակներ սահմանված են յուրաքանչյուր ամսվա համար:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 30 71
2. Արարատ-Արմենիա 31 71
3. Ալաշկերտ 30 47
4. Արարատ 30 46
5. Նոա 31 38
6. ՈՒրարտու 30 36
7. Նորավանք 30 25
8. Վան 30 22
9. ԲԿՄԱ 30 18