Նորություններ

-
Մեկնարկում է Հայաստան - Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը
16.05.202214:48
Մեկնարկում է Հայաստան - Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Այսօր մեկնարկում է Ազգերի լիգայի նոր մրցափուլի Հայաստան - Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Տոմսերը կարելի է ձեռք բերել https://tickets.ffa.am/ կայքից։ Խաղը կկայանա հունիսի 4-ին, ժամը 17:00-ին Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական»  մարզադաշտում։

 

Տոմսերի արժեքը հետևյալն է.

 

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

 

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։

 

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող անձը։

 

Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղերում կմեկնարկի մայիսի 26-ին:

 

Հունիսի 14-ին կայանալիք Հայաստան-Շոտլանդիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը կմեկնարկի մայիսի 20-ին:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 32 75
2. Արարատ-Արմենիա 32 74
3. Ալաշկերտ 32 51
4. Արարատ 32 46
5. ՈՒրարտու 32 40
6. Նոա 32 39
7. Նորավանք 32 28
8. Վան 32 25
9. ԲԿՄԱ 32 18